Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

02 օգոս 2021 11:03

Տեսանյութ.Ապահովել կալանավորված պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում

Մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր գործընկերների անխոչընդոտ ներկայությունն ԱԺ-ում, որ կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության կալանավորված պատգամավորներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նկատեց՝ արտառոց վիճակում ենք. «Չի եղել այսպիսի գումարում, որ սկսեն, բայց երկու պատգամավոր կալանքի տակ գտնվեն։ Իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրացնել իրենց լիազորությունները։ Եթե համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես կարող ենք հանգիստ անցնել օրակարգին ու անտեսել ամեն ինչ, այսպես լավ տեղ չենք հասնի։ Իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարումով, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել, անձեռնմխելիությունը շրջանցելով, մեր երկու պատգամավորները կալանքի տակ են գտնվում։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-նշեց պատգամավորը։
Արմեն Ռուստամյանն առաջարկեց ժամանակ տալ, քննարկել այս հարցը և համաձայնության գալ։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները տեղի են ունեցել մինչ այդ անձանց պատգամավորական մանդատ ստանալը։

«Որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով։ Բոլորս պարտավոր ենք այստեղ ապահովել ԱԺ հետագա գործունեությունը»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ առաջարկելով նախ ձևավորել ԱԺ մարմինները, այնուհետև քննարկել նմանատիպ հարցերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր