Տեսանյութ.Ոչ մի տեղ թատրոն գրած չէ, ծափահարությունների ավանդույթը թարգեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
![](https://www.tert.am/news_images/1226/3675321_1/230177171_2948465645394230_7075279793954923526_n.thumb.jpg)
«2018 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ասել է՝ 2018-ի ընտրություններին մենք կմխենք ՀՀԿ դագաղի վերջին մեխը։ Այտեղ բացարձակ ատելության խոսք չկա, սա սիրո և հանդուրժողականության դրսևորում է»,-ասել է նա։
Խոսելով դահլիճում ծավալված քննարկումներին՝ Մամիջանյանը շեշտեց․
«Հարգելիներս դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, դե մերն էլ կարդացեք ու հին ու նոր պատգամավորների որակումներ չտաք։ Լավ կլինի փոխեք ձեր խոսույթը։ Թարգեք այդ ծափահարությունների ավանդույթը, ես փնտրեցի ու մեր անցագրերի վրա ոչ մի տեղ թատրոն գրված չէր։ Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի վերջին արտահայտությանը՝ «Հուսով եմ դուք ինձ կընտրեք», վստահաբար «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեզ չի ընտրի»։