Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 օգոս 2021 14:31

Թուրքիայում 8 օջախ չի հաջողվում մարել , հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից

Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն:

Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր