Ոչինչ չմնաց Բարգավաճից.ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել.«Ժողովուրդ».

Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում։
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից: Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: