Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 օգոս 2021 12:30

Ադրբեջանցիներին թույլ ենք տվել գալ մեր տարածք․նրանց հեռացնելը դժվար կլինի,տարածքային ամբողջականության ճանաչումն անմիջապես վտանգում է Արցախի խնդրին

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ ու թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների. Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք ու չեն հեռանում, ես համոզված եմ՝ այն ռազմավարական կետերը, որ առանց որևէ պատերազմի՝ բանավոր կերպով հետ ենք քաշվել, հանձնել ենք ադրբեջանցիներին, հետագայում սահմանազատման պարագայում խնդիրներ են առաջացնելու՝ ադրբեջանցիներին հետ շպրտելու մեր սահմաններից», - ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ժամանակավրեպ գնալը շատ վտանգավոր պայմաններ կարող է ստեղծել և Արցախի, և Հայաստանի համար։

«Դա իր մեջ պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ու հակադիր պետությունների ճանաչում, իսկ տարածքային ամբողջականության ճանաչումն անմիջապես վտանգում է Արցախի խնդրին», - ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հարևանների հետ հարաբերություններում յուրաքանչուր կետի, յուրաքանչյու թիզ հողի համար տարիներով բանակցել են մեր դիվանագետները
Նիստը վարողի իրավունքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խորհրդարանում հարց ուղղեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Օհանյանի խոսքերը, ըստ որի՝ պետք էր խորհրդարանական վերահսկողություն իրականացվեր, որ սահմանները փակ լինեին։ Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունի։ Օհանյանը հայտնեց, որ աշխատանքները սահմանափակվել են միայն շենքում։

Դահլիճում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բղավեց՝ «Ինչի՞ց եք տեղյակ», վերջինս նշեց միայն փաստերը՝ ադրբեջանական կողմը ՀՀ սահմաններից ներս է գտնվում ու սահմանների հարցով խորհրդարանական վերահսկողություն չի եղել։

Ալեն Սիմոնյանը մեկ անգամ էլ հետաքրքրվեց. «Ի՞նչ պետք է անեին 7-րդ գումարման պատգամավորները։ Իրականության մեջ պատկերացրեք՝ նոյեմբեր ամսին է, պատերազմ է, խորհրդարանի գործողությունները կնկարագրե՞ք»։

Օհանյանը նշեց՝ կարելի էր փորձել տեղեկանալ, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ վիճակ է ՀՀ սահմաններում։ Խորհրդարանը իր գործունեությունրը միայն նիստերի դահլիճում չպետք է ծառայեցնի՝ առանց արտագնա ուղևորությունների։

«Հանձնաժողովներ կամ արտագնա խմբեր պետք է լինեին, որոնք պետք է տեղում գնային, տեսնեին՝ մեր սահմանները ամբողջությամբ փա՞կ են, ձևավորվա՞ծ են, ինժենարական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե ոչ։ Չգիտեմ՝ դա ձեր գործառույթների մեջ էր թե չէ, գտնում եմ, որ խարհրդարանը պետք է վերահսկի»։

ԱԺ նախագահը ուղղեց Օհանյանին՝ «արդեն մեր գործառույթների մեջ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր