Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 օգոս 2021 13:34

Տեսանյութ.Թշնամին ուրախությամբ ասում է, որ «Օհանյանի գծի» ամրակուռ կառույցները առանց մի կրակոցի ձեռք բերեցին

Երեկվանից շատ է խոսվում առաջնագծի ինժիներական կառույցների մասին և ընդհանրապես քարոզարշավի ժամանակ իշխող ուժի կողմից նախընտրական մի հոլովակ էլ պատրաստվեց ամեն ինչ հարյուրավոր տոկոսներով ավելացնելու վերաբերյալ։ Հիշեցի ադրբեջանական տեսաֆիլմ, որտեղ պատմում էր, թե ինչ ամրակուռ կառույցներ են եղել Արցախի արևելյան ճակատին, և ի դեպ, այնտեղ ասվում էր, որ սա կոչվում է Օհանյանի գիծ և եզրակացնում են, թե որքան զոհ կունենային, եթե հարձակումը լիներ այդ ուղղությամբ։ Վերջում ուրախությամբ ասում են՝ առանց մեկ կրակոցի սա ձեռք բերեցինք։ ԱԺ-ում ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Իշխանական քարոզչական թեզերց մեկն էր, թե ոչինչ չի եղել բանակում, այ եթե արված լիներ այնքան, որ վերջին երեք տարում է արվել, մենք թերևս պատերազմը չէինք պարտվի, ասելով նաև չէին խոսում թե երկրորդ բանակային կորպուսի  պաշտպանական դիրքերը շարունակեցին մնալ անառիկ, վերջում Քարվաճառը առանց մի կարկոցի տվեցին։ Համեմատական կարգով ներկայացրեք այն ինժեներական աշխատանքը, որը հատկապես կատարվել էր ապրիլյանից հետո»,- խոսքն ուղղելով Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր