Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 օգոս 2021 16:33

Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի ծանր ընթացքի նոր գործոն

Գիտնականները երիտասարդ առողջ տղամարդկանց մոտ հայտնաբերել են TLR7 գենի երկու նոր մուտացիա։ Տղամարդիկ հիվանդացել էին COVID-19-ի ծանր ձեւով։ Այդ մուտացիաները, հետազոտողների խոսքով, կարող են խափանել իմունային պաշտպանությունը՝ մարդուն ավելի ընկալունակ դարձնելով կորոնավիրուսի հանդեպ։

Արդեն հայտնի է, որ TLR7 գենի մուտացիաները կարող են լինել ծանր COVID-19-ի ռիսկի հազվադեպ գենետիկ գործոն։ Իտալացի գիտնականների տվյալներով՝ լուրջ հիվանդացած պացիենտների ավելի քան 2 տոկոսը կրում է գենետիկ մուտացիա TLR7-ում։ Դա հանգեցնում է ինտերֆերոնային ազդանշանների հաղորդման դժվարացված ակտիվացում, ինչի հետեւանքով օպտիմալ իմունային պատասխանը չի կարողանում զարգանալ։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Frontiers in Immunology ամսագրում, մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ի ծանր ձեւի 14 դեպք մինչեւ 50 տարեկան տղամարդկանց մոտ։ Հայտնաբերվել են TLR7 գենի մինչ այժմ անհայտ մուտացիաներ, իսկ պացիենտներից մեկի՝ Նիդեռլանդների բնակչի մոտ նորից նկատվել են ազդանշանների փոխանցման դեֆեկտային ակտիվացում եւ ինտերֆերոնի առաջացման խախտում։

Ընդ որում՝ երկու հոլանդացի հորեղբորորդիների մոտ, որոնք դեռ չեն ենթարկվել կորոնավիրուսի ազդեցությանը, հայտնաբերվել է այդ նույն մուտացիան։ Լուրջ հիվանդության ռիսկը նվազեցնելու համար նրանք կանխարգելիչ պատվաստում են ստացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր