Չուտենք-չխմենք, ձեզ լսենք, տպավորություն է, որ մեր երկրում իդեալական վիճակ է.որո՞նք են ամայի տարածքները
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-02/1707725007_qristine-vardanyan.jpg)
Պատգամավորը հիշեցրեց, որ մայիսի 17-ին՝ հանրային քննարկման ժամանակ, Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ.
«Խնդրում եմ կոնկրետ ասել, թե ինչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով։ Նշեք այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ»,-հետաքրքրվեց Քրիստինե Վարդանյանը։
Վլադիմիր Վարդանյանը նախ կատակեց՝ հորդորելով և՛ ուտել, և՛ խմել, այնուհետև նկատեց՝ պետք է ծանոթ լինեն «Terra nullius» դոկտրինին, որը նշանակում է՝ տարածք, որը ոչ մեկին չի պատկանում.
«Խոսքը վերաբերում է տեսականորեն կղզիներին, որոնք կարող են ինչ-որ մի տեղ առաջանալ հրաբուխից։ Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ի դերակատարությանը, ապա զինված ուժերը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունները։ Չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի առանձնացնել իմ խոսքերը կոնտեքստից և չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ կոչ եմ արել, որ մենք ունենանք ներպետական կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ պաշտպանել մեր սահմանները»,-ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց իր հարցապնդումը և նկատեց՝ եթե պատգամավորը չի ցանկանում կոնտեքստից կտրվի իր խոսքը, ապա կարող է ներողություն խնդրել և ասել, որ սխալ է արտահայտվել։ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներողություն ոչ թե ինքը պետք է խնդրի, այլ «Հայաստան» խմբակցության այլ անդամ։
«ՀՀ պետական սահմանի ներքո գտնվող ցանկացած թուփ, ցանկացած քար գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»,-հավելեց պատգամավորը։