Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 օգոս 2021 10:01

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը լռությունից հետո. ինչ կատարվեց Երևանում. «Ժողովուրդ»

«Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար։ Երեկ լրագրողների հետ զրույցում նման կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միևնույն ժամանակ խուսափելով նաև հասցեական մեղադրել Ադրբեջանին մայիսի 12-ից սկսած Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։ Նկատենք՝ այդ օրվանից մինչ օրս հասցեական հայտարարություն Զասի կողմից այդպես էլ չէր հնչել, և կառույցը փաստացի անգործություն դրսևորեց՝ խուսափելով անգամ քննադատական հայտարարություն ընդունել Ադրբեջանի հասցեին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է այն ընդունելությունը, որին նա արժանացավ Երևանում։

Մասնավորապես, նա հստակ քննադատության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կողմից.«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները», – նշել էր Կարապետյանը։

Այստեղ նաև ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին օրերին՝ հուլիսի 27-ին Մոսկվա կատարած այցից հետո, Կարապետյանի հռետորաբանությունը սաստկացել է։ Ավելին, նա Զասի հետ հանդիպումից հետո կրկին շտապել է Մոսկվա։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ամեն հարց համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։ «Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել և սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին։ Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր այլ երկրների։ Կարծում եմ` առաջիկայում այլ զարգացումներ ևս կարող են լինել»,- նկատեց նա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր