Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

11 օգոս 2021 11:46

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մտավախությունը կա, քանի որ Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից։

«Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել թալիբների հնարավոր սադրանքները: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- ասել է Շոյգուն։

Նախարարը նշել է, որ սպառնալիք կա նաև ապօրինի թմրամիջոցների շրջանառության՝ նույն տարածքներով։ Նա նաև հիշեցրել է Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին ու հավաստիացրել, որ այդ երկրների սպաների մեծ մասը վերապատրաստվում է ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նշենք, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավել են գյուղական և սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ԱՄՆ առաքելությունը ձախողված է ճանաչել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր