Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

11 օգոս 2021 16:00

Չենք եկել խորհրդարան ջան ասենք, ջան լսենք, այլ մեր քաղաքական գնահատականը տանք ներկայիս իշխանությանը և դիմակներ պատռենք

«Քաղաքացիական պայմանագիրը» դժբախտություն է այս ժողովրդի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։


«Իրենց հայտնվելը խորհրդարանում արդեն հեգնանք է», - ասաց նա։
Փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քննադատեց խոսնակ Ալեն Սիմոնյանի վարքագիծը։ Այսօր խոսնակ Ալեն Սիմոնյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանին դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության համար։


«Քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի մեր ելույթների հռետորաբանության հետ։ Դու չես կարող հայրենիքի կեսը հանձնել, պետության գոյությունը դնել հարցականի տակ ու ծափեր ակնկալել։ Մենք չենք եկել խորհրդարան ջան ասենք, ջան լսենք, այլ մեր քաղաքական գնահատականը տանք ներկայիս իշխանությանը և դիմակներ պատռենք», - ասաց Սաղաթելյանը։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր