Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

11 օգոս 2021 16:33

«Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը Դելտա շտամի դեմ կազմում է 83%

«Սպուտնիկ V» պատվաստանյութը լավագույն արդյունքներն է ցույց տալիս կորոնավիրուսի Դելտա շտամի կանխարգելման գործում: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:

«Վերջին արդյունքները ցույց են տալիս, որ արդյունավետությունը մոտ 83 տոկոս է, սրանք արդեն ռուսական տվյալներն են», – ասել է Մուրաշկոն լրագրողներին:

Բացի այդ, «Սպուտնիկ V» պատվաստանյութը ավելի քան 95 տոկոսով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից: Ըստ ՌԴ առողջապահության նախարարի՝ այն մնում է արդյունավետ և շարունակում է գործել:

ՌԴ Առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է մեկ տարի առաջ: Գործակալության փոխանցմամբ՝ պատվաստանյութը հիմնված է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը: Սխեման ներառում է դեղամիջոցի երկու բաղադրիչի ներարկում երեք շաբաթ ընդմիջումով. անձը պաշտպանված է համարվում երկրորդ բաղադրիչի ներարկումից 21 օր հետո:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի՝ հուլիսի վերջի դրությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութով լիովին պատվաստվել էր մոտ 20 միլիոն ռուսաստանցի:

Պատվաստանյութն արդեն գրանցվել է գրեթե 70 երկրում, որտեղ ապրում է մոտ չորս միլիարդ մարդ: Բացի այդ, մարտ ամսից Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունում այն անցնում է աստիճանական փորձաքննության ընթացակարգը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր