Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը          Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»       Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի    

11 օգոս 2021 16:58

Պարզվել է, որ Նովոռոսիյսկի մոտ նավթի արտահոսքը 400 հազար անգամ ավելի մեծ է, քան նախկինում հաղորդվում էր

Սև ծովում նավթի արտահոսքի տարածքը պարզվեց, որ հարյուր հազարավոր անգամներ ավելի մեծ է, քան նախկինում հաղորդվում էր: Արբանյակային պատկերները վերլուծելուց հետո այդ մասին ասել են ռուս գիտնականները:

«Օգոստոսի 8-ին նավթի արտահոսքը եղել է ափից մինչև բաց ծով՝ 19 կիլոմետր հեռավորության վրա»,- ասված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կայքի հրապարակման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Նովոռոսիյսկի մերձակայքում օգոստոսի 7-ին, հունական Minerva Symphony նավթատար տանկերից արտահոսքից: Գործընթացի պատասխանատու Կասպյան գազատարի կոնսորցիումից ասել են, որ մոտավորապես 12 խորանարդ մետր է լցվել ջրի մեջ, իսկ արտահոսքի տարածքը 200 քմ է:

Սակայն հաջորդ օրը Sentinel-1 արբանյակը լուսանկար է արել, որի վերլուծության համաձայն պարզվել է, որ բծի տարածքը 80 քառակուսի կիլոմետր է:

Գիտնականները հայտնել են, որ շարունակում են վերլուծել արբանյակային և օդերևութաբանական տվյալները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր