Օրվա ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Մայիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ից 26-ը Արեգակի վրա հայտնաբերվել է ակտիվության բազմաթիվ կենտրոններ, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումներով    

13 օգոս 2021 13:20

Նոր վտանգներ են ստեղծում ՀՀ անվտանգության համար. Պակիստանի հայտնվելը չի կարող չմտահոգել ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա դաշնակից Ռուսաստանին

Հայաստանի շուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նոր վտանգներ են ստեղծում երկրի անվտանգության համար։ Նման պայմաններում Երևանում ձեռնարկվող գործողություններն ու լուծումները պետք է համարժեք լինեն ստեղծված իրողությանը։
Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ Հարավային Կովկասում` այստեղ տեղավորված Թուրքիայի շնորհիվ, կարող է նոր խաղացող հայտնվել ի դեմս Պակիստանի։ Հասկանալի է, որ արմատական իսլամիստական ուժի հայտնվելը չի կարող չմտահոգել ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա դաշնակից Ռուսաստանին։

Սարգսյանի խոսքով`Կրեմլում այժմ եկել են այն եզրակացության, որ ամեն կերպ պետք է պաշտպանել Հայաստանի տարածքը և ԼՂ այն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Թեպետ, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանության հայտարարություններում նույնիսկ ակնարկ չկա ԼՂ–ի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Տպավորություն է ստեղծվում, որ Երևանն ուզում է այդ գործառույթը լիովին պատվիրակել ռուսական կողմին։
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այժմ փաստորեն անգործ նստած են, պետք է կանգնեցնեն թուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում։ Դրա համար նրանց նոր մանդատ է հարկավոր։ Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է դիմել ՄԽ համանախագահող երկրների դեսպանատներ` կոչ անելով ընդլայնել միջնորդների մանդատը թուրքական քաղաքական ներխուժումը կանխելու համար։

Սարգսյանը համոզված է, որ եթե այսօր Անկարային չկանգնեցնեն, հետագայում խնդիրներ և գլխացավանք կունենան մի շարք դերակատարներ։ Անհրաժեշտ է ցանկացած միջոցներով կանխել թուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական նոր բևեռի ձևավորումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր