Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

13 օգոս 2021 16:58

Տեսանյութ.ՀՀ ժամանածներին «Զվարթնոցում» ռեկետի են ենթարկում հոդվածի առիթով ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում

Ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում  NEWS.am լրատվական գործակալության կայքում հրապարակված՝ «Առանց դիմակի ոստիկանները ստիպում են քաղաքացիներին 15 հազար դրամով թեստ հանձնել «Զվարթնոցում»» վերնագրով տեսանյութի և դրան կից հրապարակման առնչությամբ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան  հայտնեցին ոստիկանությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ տեսանյութում երևացող  ոստիկանների գործողություններում առերևույթ առկա են կարգապահական խախտման հատկանիշներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանած NEWS.am–ի լրագրողը ֆիքսել էր, թե ինչպես են օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից չորսը խախտում հակահամաճարակային կանոնները և առանց դիմակի հրահանգներ տալիս Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին։ Ոստիկաններն, առանց այլընտրանք առաջարկելու քաղաքացիներին ստիպում էին 15.000 դրամ արժողությամբ թեստ հանձնել օդանավակայանի տարածքում գործող լաբորատորիաներում, մինչդեռ օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին օգտվել պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման հնարավորությունից։ Համաձայն կառավարության որոշման՝ մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով։ Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:

Նույն օրը հրապարակված «ՀՀ ժամանածներին «Զվարթնոցում» ռեկետի են ենթարկում. COVID թեստերի մաֆիան վերահսկում է կառավարության տեսչական մարմինը» վերտառությամբ հոդվածում NEWS.am–ը գրել էր, որ առանց թեստավորման կամ մատչելի գնով հետազոտմամբ օդանավակայանից դուրս գալու հարցում երբեմն միջնորդ են հանդիսանում Կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները։ Ասվածը ստուգելու համար հորդորել էինք իրավապահներին զննել օդակայանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի մեկ օրվա արձանագրությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր