Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

14 օգոս 2021 18:05

Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի քանդակները տեղահանվել են,տարածքն ամբողջությամբ մաքրվել է

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունն իր մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:

Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղե՞լ դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանական իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:

Նշենք, որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիումների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր