26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

16 օգոս 2021 11:16

Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, իրականացվել է հակազդող գործողություններ , ինչի արդյունքում թշնամին մեկ զոհ ունի

Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց զոհ տալով հետ է շպրտվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի գիշերը ևս, ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր