Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

17 օգոս 2021 10:40

Էրդողանն արդեն սկսել է բանակցել թալիբների հետ, նա Հարավային Կովկասը տանելու է նոր ցնցումների ու Հայաստանը չի կարող ցնցումների այդ լավայից «թռնել»

Նոր վիետնամական սինդրոմի հոտ է գալիս. Հայ ազգը կուստուրիցայական իռացիոնալիզմի մեջ է՝ յուրօրինակ գնահատական է գտել Նաիրա Զոհրաբյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Յուրաքանչյուր իրեն հարգող միջին վիճակագրական հայ, թրենդից հետ չմնալու համար, աֆղանական իրադարձությունների մասով իր գեոպոլիտիկ կարծիքն է  հայտնում։ Ու անգամ նրանք, ովքեր քարտեզի վրա դեռ շարունակում են փնտրել Ատլանտիդան, մի մասն էլ երեկ Ատլանտիդա-Երեւան չվերթով եկել է տուն ու ահավոր գոհ է ատլանտիդյան զագարից, խորիմաստ տոնով գրում են՝ «Քաբուլը ընկավ»։ Բնականաբար, անգամ աչքաչափով  տեղյակ չլինելով աֆղանական խնդրից, «Թալիբանից» ու հեռավոր պատկերացում չունենալով կատարվածի հարավկովկասյան հնարավոր ռեկաշետներից։

Իսկ տեղի ունեցածի ռիսկերը առավել քան կոնկրետ ու առարկայական են։

Այլեւս ակնհայտ է, որ իսլամիստական շարժման հաղթանակը անխուսափելիորեն խթանելու է  իսլամիստական թրենդը մեր թշնամի  Թուրքիայում եւ Ադրբեջանում եւս։
Էրդողանն արդեն սկսել է բանակցել թալիբների հետ թե՛ ուղղակի եւ թե՛ Պակիստանի միջոցով։

Չմոռանանք, որ թալիբները Պակիստանի «դուստր ձեռնարկությունն են» ու Հայաստանի երդվյալ թշնամին։

Այսպիսով,  Թուրքիան ստանում է նոր բոնուսներ,  իսկ Էրդողանի ախորժակի աշխարհագրությունը շատ լայն ու կոնկրետ է։

Բնական է, որ Ռուսաստանի սահմանային երկայնքով ապակայունացման նոր ականների տեղադրումը 

Հարավային Կովկասը տանելու է նոր ցնցումների ու Հայաստանը չի կարող ցնցումների այդ լավայից «թռնել»։

Մտածեք այդ մասին, որովհետեւ էն վաղը, որ գալու է եւ երեւի արդեն ուշ է լինելու՝ կարծես թե տեղ է հասնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր