Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 օգոս 2021 10:55

Սա արդեն ադրբեջանցիների սադրանք չէ, սա արդեն հստակ, նպատակաուղղված գործողության մի մաս է.Հայաստանը միանշանակ պետք է դիմի միջազգային կառույցներին

Ադրբեջանը, ձգձգելով որոշ գործողություններ (հենց նույն սահմանագծում և սահամանազատում), որոնք կարող են կապկպել իր ձեռքերը, փորձում է առավելագույնս շահավետ դուրս գալ և նոր տարածքների նկատմամբ վերահսկողությամբ շանտաժի ենթարկել մեզ՝ ստանալով այն, ինչի մասին երազում են նոյեմբերի 9-ից՝ միջանցք հորջոջվողը։ Հայաստանի կտրուկ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Սա արդեն սադրանք չէ, սա արդեն հստակ, նպատակաուղղված գործողության մի մաս է, որն իրականացնում է Ադրբեջանը։ Ինչու՞ է կրակում գյուղի վրա, երբ այդ գյուղից իրեն վնաս չկա, ի՞նչ է ուզում։ Ուզում է առաջ գալ, գրավել նոր տարածքներ, ահա նպատակը։ Ադրբեջանը՝ ձգձգելով որոշ գործողություններ (հենց նույն սահմանագծում և սահամանազատում), որոնք կարող են կապկպել իր ձեռքերը, փորձում է առավելագույնս շահավետ դուրս գալ և նոր տարածքների նկատմամբ վերահսկողությամբ շանտաժի երնթարկել մեզ՝ ստանալով այն, ինչի մասին երազում են նոյեմբերի 9-ից՝ միջանցք հորջոջվողը։
Հայաստանի կտրուկ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այսօր արցախահայությունը ջրի խնդիր ունի, մարդասիրական աղետ է սա, այսօր ՀՀ գյուղերի բնակիչները թիրախավորվել են, կրկին մարդասիրական աղետ է սա։ Ու այս ամենը կատարվում է նրա պատճառով, որ թշնամին հատել է ՀՀ սահմանը և մոտեցել գյուղերին, որ թշնամին իր վերահսկողության տակ է վերցերլ հայկական բնակավայերերը Արցախում և խնդիր առաջացնում խմելու ջրի նոր ուղիների համար։ Հայաստանը միանշանակ պետք է դիմի միջազգային կառույցներին, եթե ինքը չի կարողանում լուծի իր խնդիրները։ Հատկապես այս դեպքում, երբ թշնամին մարդասիական աղետ է բերում, մենք անհապաղ պետք է դիմենք միջազգային պատկան կառույցներին, թեկուզ նրա համար, որ մեր հետագա գործողությունները պարզ լինեն իրենց համար»,֊գրել է Հովհաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր