Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

17 օգոս 2021 11:56

Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի

«Ոգևորվելով Հայաստանի  խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն այսպես կոչված խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու սահմանգծման հարցերում»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ CNN Turk-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Քաղաքագետ Թևանյանի համոզմամբ, Ալիևն այժմ խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով, Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը, պահանջում է հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։

«Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խոսելիս օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել։ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ցավով փաստեց, որ պաշտոնական Երևանը չի արձագանքել Ալիևի հայտարարություններին, ինչը տարակուսելի է։

«Հուսանք, որ այս դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի, ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, անկախության ու ազատության գնով»,-ասաց Թևանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր