Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 օգոս 2021 12:22

Ադրբեջանը ՀՀ–ի ու ՌԴ-ի հարաբերությունների մեջ քիթը խոթելու իրավունք չունի

Ադրբեջանը ՀՀ–ի ու նրա ռազմավարական գործընկերոջ հարաբերությունների մեջ քիթը խոթելու իրավունք չունի։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած պնդումներին։
«Մեր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար»,– ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանն է եղել տարածաշրջանում առաջին երկիրը, որը սկսել է սպառազինությունների ծավալն ավելացնել։

«Նա փորձեց սանձազերծած ռազմական գործողություններն անվանել «ազատության համար մղվող պատերազմ», ինչով ընդունեց, ու դա շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ ռազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը»,– ասաց Մամիջանյանը։

Ընդդիմության ներկայացուցիչը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ցանկացած բանակցության նախապայման պետք է լինի հայ գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակի հարցը։
Հիշեցնենք, որ «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր` Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, և ադրբեջանական կողմն իրեն մտահոգող հարցն արդեն իսկ ուղղել է ՌԴ իշխանություններին։

Հավելենք, որ Ալիևն այդ հարցազրույցի ընթացքում հիշատակել էր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը և անհանգստություն հայտնել մասնավորապես ռուս նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` վերսկսվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ պատերազմն ավարտվել է, և իր կարծիքով` հայ ժողովուրդն ու իշխանությունը հաշտվել են պարտության հետ, ինչը, ըստ Ալիևի, ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրություններն ու ներկայիս իշխանության հաղթանակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր