Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 օգոս 2021 13:05

Ալիեւը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները, սկսել է Վարդենիսից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները:

Ադրբեջանի ղեկավարը տեղանվանական զավթողագործության գործընթացը սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը (Ալիեւը գտնվում է գրավյալ Քարվաճառում) ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի եւ մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է»,- ասել է Ալիեւը:

Հետո Ալիեւը կեղծ պատմական էքսկուրս է կատարել` հայտարարելով «հնագույն ադրբեջանական հողի» եւ այն մասին, որ «բնակիչների բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ էին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր