Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 օգոս 2021 15:15

Նախիջևանի վրա հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա».Հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան անհրաժեշտ միջամտություն կանի և հայերին դաս կտա

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միությունների ֆեդերացիայի պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշն անդրադարձել է նախօրեին Նախիջևան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշելով, որ Նախիջևանի երաշխավոր պետությունը Թուրքիան է՝ Արթանթաշը հետևյալ շեշտադրումներն է արել.

«Հնարավոր որևէ հարձակման կամ պատերազմի դեպքում Թուրքիան անհրաժեշտ միջամտություն կանի և հայերին դաս կտա: Այդ պատճառով էլ հայերը չպետք է մոռանան Ղարաբաղում կրած պարտությունը, պետք է խելացի գտնվեն և ընդունեն Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության առաջարկը և հրադադարը չխախտեն»:

Արթանթաշը նաև հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն ռազմական համագործակցության մեջ են, ուստի Նախիջևանի վրա հնարավոր հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր