Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

18 օգոս 2021 10:17

Թրամփն անհանգստացած է․մոտ 40 հազար ամերիկացիներ, ովքեր պատրաստվում են լքել Աֆղանստանը, կարող են պատանդ դառնալ «Թալիբանին»

Ռուսաստանն ու Չինաստանը, Աֆղանստանից ԱՄՆ-ի անկազմակերպ ձևով դուրս գալու պատճառով, հասանելիություն կստանան այնտեղ մնացած ամերիկյան ռազմական տեխնիկային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։


Դեռևս մայիսի 13-ին Stars and Stripes պարբերականը գրել էր, որ ամերիկացի զինվորականները հապճեպ լքել են Կանդահարի իրենց բազան, որը եղել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման խոշորագույն վայրը՝ չհամակարգելով իրենց հեռանալը կառավարական զորքերի հետ։ Թրամփի խոսքով՝ նախագահության ժամանակ ինքը ծրագրել էր դուրս բերել ամերիկյան ողջ տեխնիկան իսլամական հանրապետությունից, քանի որ գիտեր, որ կառավարական զորքերը չեն կռվելու թալիբների դեմ։


«Ես մտադրվել էին դուրս բերել ողջ ռազմական տեխնիկան, մենք այնտեղ միլիարդավոր դոլարների, միանգամայն նոր Blackhawk ուղղաթիռներ ունենք, այժմ դրանց հասանելիություն կստանան Ռուսաստանն ու Չինաստանը»,-ասել է նա։


ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ մոտ 40 հազար ամերիկացիներ, ովքեր պատրաստվում են լքել Աֆղանստանը, կարող են պատանդ դառնալ «Թալիբանին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր