Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար    

18 օգոս 2021 10:31

Դեղագործին ավելի քան մեկ դար ազատազրկում է սպառնում՝ պատվաստումների վկայականներ վաճառելու համար

Չիկագոյի դեղագործին (Իլինոյսի նահանգ) ձերբակալել են կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայականներ վաճառելու համար: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ մեղադրանքի 12 կետերից յուրաքանչյուրի համար նրան կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում:


Գերատեսչության տվյալներով՝ 34-ամյա Չժաո Թանը այս տարվա մարտին եւ ապրիլին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների 125 վկայագրեր է վաճառել 11 տարբեր գնորդների առցանց հարթակի միջոցով: Պատվաստումների յուրաքանչյուր վկայագիր նա գնահատել է $ 10: Իշխանությունները նրան պետական սեփականությունը գողանալու մեղադրանք են ներկայացրել։


«Միտումնավոր կերպով վաճառելով պատվաստումների քարտերը չպատվաստվածներին, [չարագործը] միլիոնավոր ամերիկացիների վնասման կամ մահվան վտանգի տակ է դնում», - մամուլի հաղորդագրության մեջ նշվում է ՀԴԲ գործակալ Էմերսոն Բյուիի խոսքը, որը վարում է այս գործը, որը հավելել է, որ «մեր ժողովրդի անվտանգության համար նման փոքր գնի նշանակումը ոչ միայն վիրավորանք է նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում COVID - 19-ի դեմ պայքարում, այլեւ լուրջ հետեւանքներով դաշնային հանցագործություն է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր