ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

18 օգոս 2021 11:24

Տեսանյութ.Գյումրեցի հսկան ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ

Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում շարունակում է իր փայլուն ելույթները գյումրեցի հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Լյովան ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Այդին Ախմադովին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Լի Մոհամադէբրահիմ Ակբարպուրհորդոունիի հետ։


Նշենք, որ առայժմ Լյովան միավորներ չի տվել մրցակիցներին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթել էր հունգարացի Սաբա Ուբորնյակին, իսկ 1/4 եզրափակչում 4-0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Կումար Անիրուդի նկատմամբ:


Եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա այսօր երեկոյան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր