Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

18 օգոս 2021 13:45

Միտք կհայտնեմ, որը, կարծում եմ, շատերին դուր չի գա՝ մարդկությունը շուտով կարող է վերանալ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության նախագահ Սերգեյ Շոյգուն Вокруг света պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ բնության ռեսուրսների իռացիոնալ վատնման պատճառով մարդկությունը շուտով կարող է վերանալ:

«Միտք կհայտնեմ, որը, կարծում եմ, շատերին դուր չի գա: Ինձ թվում է, որ մարդկությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի սեփական կործանումը: Եվ դրա պատճառը սպառելու անզուսպ ձգտումն է»,- ասել է Շոյգուն

Նախարարը որպես օրինակ բերել է իր և իր պապու փորձառությունը, որը որսորդ է եղել:

«Հիշում եմ որսորդ պապուս: Ահա նա գնում էր տայգա, կենդանու որսում: Կարող էր էլի որսալ, սակայն՝ ոչ, քանի որ գիտեր, որ այդքան միս չի ուտի, իսկ հաջորդ տարի կենդանիներն ավելի քիչ կլինեն: Դա կանոն է, որը ստեղծել է ոչ թե բյուրոկրատիան, այլ կյանքի օրենքը»,- մեկնաբանել է գեներալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր