Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

19 օգոս 2021 11:41

ՈՒղիղ.Անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են մտնել ԱԱԾ շենք

Անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են մտնել ԱԱԾ շենք:

Նշենք, որ նրանք պահանջում են հանդիպում ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։ Ծնողները պնդում են, որ շենքից դուրս չեն գալու, մինչև չհանդիպեն Արման Աբազյանի հետ:

ԱԱԾ աշխատակիցները ծնողներից պահանջեցին դուրս գալ շենքից և դրսում սպասել, սակայն ծնողները հրաժարվեցին դուրս գալ.

«Ամեն անգամ ասում են մեզ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք: Վերջին անգամ ԱԱԾ-ից մեզ պատասխանել էին՝ մինչև ամսի 15-ը սպասեք, հաստատ պատասխան կունենանք, 15-ից 4 օր անցել է, ոչ մի պատասխան չկա»,-ասաց ահետ կորած զինվորի հարազատը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները պատմում են, որ իրենք Արցախի ԱԻՊԾ-ի և Կարմիր խաչի հետ համատեղ մասնակցում են որոնողական աշխատանքներին: Որոնողական աշխատանքների արդյունքում 21 անհետ կորած զինվորներից միայն 9-ի մարմիններն են գտնվել, որոնցիցի 8-ը նույնականացվել են.

«Հոկտեմբերի 12-ին երեխաներին տարել են Հադրութի շրջան, այդ ժամանակ Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր: Իմանալով այնտեղ ինչ վիճակ է՝ երեխաներին տարել են այնտեղ, իրենց դիրքերը պետք է այլ լիներ, բայց տարել են սխալ դիրքեր: Տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն, մերձակա մարտեր, որից հետո մի քանի հոգի են այնտեղից դուրս եկել: Հայ սպաները թողել են երեխաներին և դուրս են եկել, ընդամնեը մեկ սպա է եղել բարոյական, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ»,-պատմեց զինվորներից մեկի հարազատը:
***
Զինծառայողի հարազատներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները.

«Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։

Հարազատը պատմեց, որ անհայտ կորած 21 զինծառայողները Ցոր զորամասից են։

«Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր։ Իմանալով՝ այնտեղ ինչ վիճակ է, տարել են երեխաներին այնտեղ։ Մեր երեխաները հրետանավորներ էին, իրենց դիրքերն այլ պետք է լինեին, բայց տարել են բավականին սխալ դիրքեր։ Ընդամենը մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ և նրա ճակատագիրն էլ է անհայտ»,- պատմեց հարազատներից մեկը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր