Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը          Տեսանյութ.Փոփոխության շրջագայությունը Ուժեղ Նուբարաշենում և Ուժեղ Էրեբունիում       Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն    

19 օգոս 2021 12:17

Տեսանյութ Մինչեւ ընտրությունները վարչապետն ասում էր՝ 65 գերի է, այլ գերի չկա, հետո ցուցակ հայտնվեց. հարազատ

Մինչեւ ընտրությունները վարչապետը մի քանի անգամ շեշտեց՝ 65 գերի է, այլ գերի չկա, մոռացեք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհայտ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

«Հետո ինչ-ինչ պայմաններում մինչեւ ընտրությունները ինչ-որ ցուցակ հայտնեց, որ հավանական գերիներ կարող են լինեն, իր կողմից էլ հայտարարվեց։ Հիմա ի՞նչ են անում այդ հավանական գերիների հետ, ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրում։ Ծնողները փորձել են տարբեր հանդիպումներով, դիմելով, մի քանի անգամ ես եմ տեսահոլովակները փոխանցել Կառավարությանն ու խնդրել՝ տեսեք, մարմիններ կան, այդ մարմինները որոնողական աշխատանքների արդյունքում չեն գտնվել։ Այնտեղից գտնվել են միայն մի քանի գանգ։ Այնտեղից մարմինները տեղափոխել են, ո՞ւր են տեղափոխել։ Հիշում եք, խոսակցություն գնաց, որ 50-60 մարմին պետք է փոխանցեն, այդ մասին լռեցին մինչեւ հիմա։ Ո՞ւր են այդ մարմինները»,- պատմեց անհայտ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

Նա ասաց՝ հոկտեմբերի 18-ին հայտարարություն է եղել, որ Ադրբեջանը մարմինների փոխանակման վերաբերյալ առաջարկություն է արել, իսկ հայկական կողմը հրաժարվել է. «Ունենք 244 անհայտ կորածներ, մենք դրան էլ արդեն չենք հավատում։ Մենք արդեն համբերություն չունենք»։

Հարազատներից մեկն էլ պատմեց, թե վարչապետն իրենց ասել է, որ անհայտ կորած զինծառայողներն  Ադրբեջանում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր