«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

20 օգոս 2021 13:50

Տեսանյութ.Ինչպես է կորոնավիրուսը տարածվում մարմնում և քթից անցնում թոքեր, այնուհետև ուղեղ

Հետազոտողների միջազգային խումբը բիոլյումինեսցենտ տեսողականացման միջոցով իրական ժամանակում ցույց է տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում մարմնում և քթից անցնում թոքեր, այնուհետև ուղեղ: Աշխատանքի արդյունքները հրապարակել է Immunity- ն:


Գիտնականները մկների օրգանիզմ են մտցրել սպիտակուցներ, որոնք լույս են արձակել հատուկ նկարահանման ժամանակ: Սա առաջին անգամ օգնել է իրական ժամանակում պատկերացնել COVID-ի տարածումն օրգանիզմում:


«Կարևոր է հայտնաբերել այն տեղը, որոնց վրա պետք է ազդեն հակամարմինները՝ վարակի առաջընթացը դադարեցնելու համար», – բացատրել է հետազոտության հեղինակներից մեկը ՝ Եյլի բժշկական դպրոցի վարակաբան Պրիտի Կումարը:


Պարզվել է, որ առաջին օրվա ընթացքում վիրուսը յուրացվում է քթի խոռոչում, որտեղից տեղափոխվում է թոքեր: Երրորդ օրը վիրուսը ավելի արագ է տարածվում և արդեն կարող է ազդել այլ օրգանների վրա։ Վեցերորդ օրը վիրուսը հասնում է ուղեղ և ախտահարում այն, որից հետո կրծողը սատկում է։


Նշվում է, որ հետազոտության ընթացքում կենդանիներին ներարկվել է մարդու պլազմայից ստացված հակամարմիններ: Եթե կենդանին դրանք ստացել է նախքան COVID-ով վարակվելը, ապա վիրուսի տարածումը կանխվել է: Եթե ​​մուկը վարակվելուց հետո է ստացել հակամարմիններ, ապա առողջացումը սկսվել է երրորդ օրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր