Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

23 օգոս 2021 10:10

1 եվրոյով տներ են վաճառվում, այս անգամ՝ Հռոմի մոտակայքում. ֆոտոներ

Իտալիայում տարածում գտած 1 եվրո արժողությամբ տների վաճառքը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են նոր կյանք սկսել նոր միջավայրում:

Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով նման առաջարկով հանդես եկող հերթական գյուղը, որը  մայրաքաղաք Հռոմի մոտակայքում է: Խոսքը Մաենցա ավանի մասին է, որը գտնվում է Լացիո շրջանում:

Պատմական ավանում, որտեղ ժամանակին բնակվել են հովիվներն ու հնագույն ցեղերը, այժմ տասնյակ լքված տներ կան, որոնց համար էլ նոր բնակիչներ են փնտրում:

Քաղաքապետ Կլաուդիո Սպերդուտին նշել է, որ «վերածննդի» ծրագիր է գործարկում՝ նպատակ ունենալով նոր շունչ տալ իր հայրենի քաղաքին: Ընդհանուր առմամբ, մոտ 100 տուն է առաջարկվում հետաքրքրված անձանց: Տուն գնելու համար դիմումներն առաջին փուլում ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը:

Նրանք, ում կհաջողվի տուն ձեռք բերել Մաենցայում, պարտավորվելու են վերանորոգել տունը երեք տարվա ընթացքում և 5000 եվրոյի ծավալով ավանդի երաշխիք տալ, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր