Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 օգոս 2021 11:14

25-ամյա երիտասարդին դիտավորությամբ վրաերթի են ենթարկել, վարել նրա վրայով և հեռացել դեպքի վայրից

«Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 25-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել վերջինիս, վարել նրա վրայով և հեռացել դեպքի վայրից: Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։


«2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետևանքով բուժօգնության է դիմել Մասիսի քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցական փողոցների խաչմերուկում:


Դեպքի վայրի զննությամբ նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր:


Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 25-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել վերջինիս, վարել նրա վրայով և հեռացել դեպքի վայրից:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:


Նույն օրը Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերվել է նշված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ դրա դիմացի աջ հատվածում հայտնաբերվել են քսվածքի հետքեր, իսկ ժամը 22.40-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:


Վերջինս ներկայացվել է Մասիսի քննչական բաժին և ձերբակալվել՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:  


Նախաքննությունը շարունակվում է»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր