Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

25 օգոս 2021 11:47

Տեսանյութ.Բախում է եղել, հրմշտոցներ.Ես չեմ տեսել վարչապետին, որովհետեւ ակնոցներս ջարդվեց, հիմա չեմ տեսնում

Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա՞ էր այդ միջադեպին, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես չեմ տեսել վարչապետին, որովհետեւ ակնոցներս ջարդվեց, հիմա չեմ տեսնում։ Ակնոցս ընկել է ոտքիս տակ»։
«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այդ բախումը տեղի ունենա»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք վիրավորանք կար Հայկ Սարգսյանի ելույթում, որով հայտարարեց, թե՝ «այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, ազգի դավաճան են»,- պատգամավորը կրկնեց, որ պարզապես սադրանք է տեղի ունեցել։

Ըստ Օհանյանի՝ խորհրդարանում ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է բախում, հրմշտոց։

Հարցին՝ արդյոք վարչապետը տեղում էր, թե նրան անվտանգության աշխատակիցները հեռացրեցին, Օհանյանը նշեց. «Չեմ տեսել վարչապետին, ակնոցս ընկել էր ոտքիս տակ»։

Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ կրկնել էր թիմակցի խոսքերը՝ պնդելով որ «Սեյրան Օհանյանը շիշը շպրտեց Հայկ Սարգսյանի վրա»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի ելույթի ժամանակ ընդդիմադիրներն ու իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր նետեցին։ Այդ ընթացքում ուղիղ միացումը նիստերի դահլիճից ավարտվեց ու ընդմիջում հայտարարվեց։ Պատգամավորներն անգամ ընդմիջման ընթացքում չհանդարտվեցին եւ կրկին մոտ մեկ ժամ ընդմիջում հայտարարվեց։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր