Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

25 օգոս 2021 12:46

Ստեփանակերտում պլանավորված պայթյուններից հետո հրդեհը տարածվել է վտանգավոր վայրեր,որտեղ պահեստավորված է ռազմամթերքը

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ստեփանակերտում պլանավորված պայթյուններից հետո հրդեհը տարածվել է վտանգավոր վայրեր
Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

«Հորդորում ենք խուճապի չմատնվել:

Ստեփանակերտում պլանավորված պայթյուններից հետո հրդեհը տարածվել է վտանգավոր վայրեր
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո»,-նշված է գրառման մեջ:

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր