Տեսանյութ.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին          «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար       Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար    

25 օգոս 2021 13:00

Այսօր խաղաղ չի անցնում ԱԺ-ում. «Բ..-»-ի տղա,արի այստեղ. Աժ-ում նորից լարվեց մթնոլորտը

Ազգային ժողովում քիչ առաջ հերթական իրարանցումը սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց` կառավարության ծրագրում նշված է, որ ընտրություններից հետո հաջողվեց հանրային համերաշխությունը վերականգնել։ Չնայած դրան, ըստ Հակոբյանի, իշխանությունը բաժանարար գծեր է գծել` հասարակությունը կիսելով նախկինների և ներկաների, ղարաբաղցիների և հայաստանցիների։ Դրանից հետո ԱԺ դահլիճում իրարանցում սկսվեց, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց անուններով խոսել։
«Մենք գնացել, մեռել ու կռիվ ենք տվել թե՛ պատերազմում, թե՛ քաղաքական դաշտում»,–ասաց Սիմոնյանը։

Դրանից հետո չնայած Հակոբյանը շարունակեց ելույթը, բայց ավելի լարվեց մթնոլորտը։

«Դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծեք ծրագիր, որը կուրսայինի տպավորություն է թողնում, և կերցնեք նորից ժողովրդին»,–ասաց Հակոբյանը։

Ի պատասխան, ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչեց. «Քեզ ենք կերցնելու, արա'»:

Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։

Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր