Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

25 օգոս 2021 13:58

Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որ ամեն րոպե պատրաստ են ուղղակի փողոցային կռվի

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որ ամեն րոպե պատրաստ են ուղղակի փողոցային կռվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 


Մանուկյանը նշեց, որ գործընկերները նկատել են, որ կոնկրետ մարդիկ դերաբաշխում են ստացել։


«Դերաբաշխումը սև գործ անելու, ցինիկ ելույթներից սկսած, հստակ է։ Մեր քաղաքական խոսքին չեն կարող որևէ բան հակադրել։ Երեկվանից հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ շրջանակների մեջ էր, երբեմն հունից դուրս էր գալիս, երբ փաստարկներ չկար»։


Ըստ պատգամավորի՝ սուր քննադատություն չեն ուզում դահլիճից հնչի և դա է պատճառը, որ նման սադրանքների են դիմում։ Մանուկյանը նշեց՝ չեն կարող իրենց ձայնը լռեցնել։ Մանուկյանը հավելեց՝ չգիտի իրեն ով է հարվածել։ Նկատեց՝ ամբիոնից թալանի մասին խոսում է մեկը, որի ամբողջ անցած ուղին՝ իր հարազատներից սկսած, այդ թալանի միջով է անցել։


«Ամենատխուրը ինձ հմաար ԶՈՒ-երի նկատմամաբ սիստեմատիկ հարձակումներն են, րոպեն մեկ մեղադրել կոռուպցիայի մեջ, այդպես հեղինակազրկեցին և հերոսներին, և հայոց բանակը և հասցրեցին այսօրվա»։


Մանուկյանը նշեց՝ պաշտպանության նախարարը դահլիճում է, արդյոք կարող է վստահաբար ասել, որ հիմա ոչ ոք փողով բանակից չի ազատվում.


«Ազատվում է, ավելի բարձր գներով։ Այս իշխանությունը մարդուն փողով չի ազատել, օրենք փոխելով է ազատել։ Օրինակ Վահան Կոսնատնյանը. հիմա հետաքրքրվեք՝ երեք տարի ասպիրանտ լինելու անվան տակ ծառայության չէր մեկնում։ Նույն դահլիճում նստածների կենսագրությունը նայեք։ Ինչպե՞ս չեն ծառայել։ Մի հատ հետաքրքրվեք՝ Հայկ Սարգսյանը, իր եղբայրը ծառայե՞լ են»,- եզրափակեց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր