«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

25 օգոս 2021 16:07

Տեսանյութ. ԻՆչպես է Վրաստանում 20 անգամ կողաշրջվելով արտասահմանցիների ավտոմեքենան ընկնում ձորը. 1 մարդ մահացել է

Վրաստանում երեք օտարերկրացու տեղափոխող մեքենան ընկել է ձորը՝ կողաշրջվելով 20 անգամ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել Աջարիայի լեռնային շրջանում՝ Գոդերձի լեռնանցքում: Հեռուստաալիքի տվյալներով՝ երեքից մեկն անչափահաս է եղել: Վերջինս մահացել է:  

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել վրացական Քրեական օրենսգրքի 276 հոդվածով, որն է «Տեղաշարժման անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտում»:

Գերատեսչությունից չեն հայտնել, թե որ երկրի քաղաքացիներ են վթարի ենթարկվածները:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր