Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

26 օգոս 2021 10:00

Խորհրդարանում օր ու արեւ չեն տալու այս 4-ին. Հրահանգ կա՝ նրանց նկատմամբ անհանդուրժող լինել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը:


ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երեւանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արեւ չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է:


Հիմա իշխանությունը նպատակ ունի խորհրդարանում օր ու արեւ չտալ այս անձանց, թիրախավորել նրանց, ու երեկվա ծեծկռտուքին հիմնականում նրանց վրա էին ՔՊ-ականները հարձակվում (Աննա Մկրտչյանին՝ ոչ): Այս ամենը իշխանական խմբակցությունը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար:


Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր