Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 օգոս 2021 12:15

Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին սպառնացել է սպանել երեխաներին՝ հաց և ծխախոտ է ուզել

ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով։
Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին ձերբակալված է և այս պահին Արցախի ԱԱԾ–ում է։
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ և լուր հայտնվեց, ըստ որի` մի ադրբեջանցի է մտել Մարտակերտի տներից մեկը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տանը 2 անչափահաս է եղել` երկու եղբայրներ։ Ադրբեջանցին մտել է տուն, սպառնալով երեխաներին` հաց և ծխախոտ ուզել։ Երեխաները ճաշ են տվել նրան, իսկ եղբայրներից մեկն առաջարկել է խանութ գնալ և ծխախոտ գնել։

Տնից դուրս գալուց հետո տղան զանգել է ոստիկանություն, որից հետո էլ ոստիկանները եկել և ձերբակալել են ադրբեջանցուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր