Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

26 օգոս 2021 12:31

Ուզում էիք Սյունիքի «Դոն Կառլիոնեներ» ներկայանալ...Տեսնու՞մ եք, որ մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություններ տալու աղբյուրը

Դժվա՞ր է նիստից գալուց առաջ զանգել ու տեղեկանալ։ Տեսնու՞մ եք, որ մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություններ տալու աղբյուրը։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե չգիտեն՝ Սյունիքն այլ մարզերից կտրված է, թե ոչ։ 


«Ուզում էիք Սյունիքի «Դոն Կառլիոնեներ» ներկայանալ, հիմա մեկը փախել է Անտարկտիդա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամեդ Ալի, սպասում էի՝ գոնե այսօր ԱԺ կգա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։


Վերջինս նշեց, որ փորձ է արվում ներկայացնել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել։


Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեց վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Վարչապետը նաև նշեց, որ 2010-ից եղել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ։


«Հիմա ասում են՝ վայ այդ ինչ անկլավների հարց է բարձրանում։ Դե պատասխանեք՝ ինչու՞ Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծելիս այդ ճանապարհը Երասխով չի շարունակվել, Տիգրանաշեն, հետո Զանգակատուն։ Այդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Բա որ դուք Հյուսիս-Հարավի նախագիծը կազմում էիք, ինչու՞ այդ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, ինչը նախագիծը թանկացնում է։ Հիմա տեղի է ունեցել հետևյալը, որ այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ պատճառաբանելով, թե միջադեպ է տեղի ունեցել և հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին։ Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ մեզ փոխանցեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վերջինս ասաց, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, և նրանք կանխատեսել են, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել և այնպես են պայմանավորվել, որ տրանսպորտային երթևեկությունը կարգավորեն և երաշխավորեն, և այդ աշխատանքները կշարունակվեն։


Նիկոլ Փաշինյանի խոսքով ռազմավարական առումով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումն է լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես։ Նաև Շուռնուխ և Որոտան համայնքների ճանապարհների լավարկման հետ կապված աշխատանք է սկսվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր