Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

26 օգոս 2021 13:47

Արցախում նախապատրաստվում են Ադրբեջանի սադրանքներին.սա էսկալացիայի սանձազերծման ադրբեջանական ծրագրի միայն 1-ին փուլն է. wargondzo։

Արցախում նախապատրաստվում են Ադրբեջանի սադրանքներին. այդ մասին հայտնում է wargondzo տելեգրամյան ալիքը։
«Քանի որ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս ճանապարհահատվածը, Արցախում լրացուցիչ գործողություններ են ձեռնարկում տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով»։

Նախօրեին Մարտակերտում տեղի ունեցած սադրանքի մասին նախագիծը շուտով կներկայացնի բացառիկ մանրամասներ:

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ սա տարածաշրջանում էսկալացիայի սանձազերծման ադրբեջանական ծրագրի միայն առաջին փուլն է։ ՌԴ խաղաղապահները, մեր տվյալներով, իրավիճակը վերահսկողության տակ են պահում»,- ասված է նախագծի տելեգրամյան ալիքի հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր