Թաքնված տղաներին սպանել, շան ժնջիլով վզները փաթաթել, մեզ են տվել և այս բոլորը լրագրոնների պատճառով. Փաշինյանի օգնականը մեղադրում է լրագրողներին.          Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը       Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը.ուշքի եկա այն պահին, երբ ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը    

27 օգոս 2021 11:28

Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել. որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից

Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոճանապարհը փակելը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր` առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մեր ծառայողները պետք է զգոն և ուշադիր լինեն. մյուս կողմից, Հայաստանին էլ ամուր նյարդեր են պետք, քանի որ խաղաղության օրակարգը պետք է զարգացվի։
Փաշինյանը նշեց` Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր և այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն Գորիս–Կապան ճանապարհի բացումը, ըստ նրա, տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։

«Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա նախորդ օրը դանակահարվել է ադրբեջանցի մի սպա։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի միջադեպի հետ, և այս հարցում պատրաստ ենք համատեղ քննության Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի հետ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Տաթև–Աղվան ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների շինարարությունը նույնպես պետք է ավարտին հասցվի։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության թեմային` Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:

Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։

Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր