Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

27 օգոս 2021 12:32

Բայդենը հրամայել է հարվածներ պատրաստել ԻՊ առաջնորդների ու օբյեկտների դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրը կանի հնարավոր ամեն բան՝ պատժելու նրանց, ովքեր կանգնած են Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում։ Այս մասին նա հայտարարել է ազգին հղված ուղերձում։




Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները հարվածներ կհասցնեն Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» բջիջներին։ Նշենք, որ ԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումը խլել է 13 ամերիկացի զինվորականի կյանքը, ևս 15 ամերիկացի զինվորական վիրավոր է։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով՝ կա 103 զոհ, 1300 վիրավոր։ Բայդենը լիովին ընդունում է իր պատասխանատվությունն Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համար։


Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ահաբեկչություններից հետո պատրաստ է բավարարել հավելյալ ուժեր Աֆղանստան ուղարկելու վերաբերյալ զինվորականների ցանկացած հայց։


Նա հրամանատարությանը հրամայել է հարվածների օպերատիվ պլաններ պատրաստել ԻՊ-ի մաս կազմող «Խորասանի վիլայաթ» խմբավորման առաջնորդների և օբյեկտների նկատմամբ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր