«Թալիբանի» խնդրանքը Թուրքիային՝ ղեկավարել Քաբուլի օդանավակայանի աշխատանքն առայժմ անպատասխան է մնացել

«Մենք դիմում ենք ստացել «Թալիբանից» մայրաքաղաքի օդանավակայանը կառավարելու համար: Նրանք ասել են, որ անվտանգության համար իրենք են պատասխանատու լինելու, իսկ ղեկավարությունը մենք պետք է իրականացնենք: Սակայն մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցով: Այժմ մեր առաջնահերթությունն այնտեղից մեր քաղաքացիներն և զինվորականներին տարհանելն է: Մենք պետք է տեսնենք ընդհանուր պատկերն Աֆղանստանում, այժմ այնտեղ բացակայում է իշխանությունը: Երբ իրավիճակը պարզաբանվի, մենք կդիտարկենք այդ հարցը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին պայթյուններ են հնչել Քաբուլի օդանավակայանում, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, հազարավորները՝ վնասվել: Քաբուլի օդակայանը լի է հազաավոր մարդկանցով, որոնք ցանկանում են հեռանալ երկրից: Վերջիններս ցանկանում են մեկնել «Թալիբան» ծայրահեղական շարժման՝ իշխանության գալուց հետո, երբ վերջիններս օգոստոսի 15-ին զավթեցին իշխանությունն ու մտան Քաբուլ: