Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

30 օգոս 2021 10:50

Իշխանավորն ու կարկառուն ընդդիմադիրն ըմպում են, իսկ մի քանի օր առաջ շշամարտի էին դուրս եկել, ուղղակի տղերքն էին ափսոս

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՐԱՏԱՊ
Ահա խնդրեմ, այսօր է. ձախից լուսանկարը, մի քանի ժամ առաջ, իսկ աջ մասի վերևի և ներքևի նկարները` օրեր առաջ։ Իշխանավորն ու կարկառուն ընդդիմադիրն ըմպում են, մինչդեռ մի քանի օր առաջ նրանց խմբակցությունները շշամարտի էին դուրս եկել միմյանց դեմ։ Առահա Ձեզ վստահություն։ Պրծավ։ Հացներդ կերաք, ջուրն էլ խմեցիք, բայց տղերքն էին ափսոս։ Տեղեկացրե'ք մարդկանց,
որպեսզի իրենց աչքերով տեսնեն իրականությունը և ՎԵՐՋ։ Հիշում եք չէ, որ 2018թ. ինչպես պահեց իրեն և իբր թե իր գաղափարները և ինքնասիրությունը թույլ չէին տալիս, որ քվեարկեր Նիկոլ Փաշինյանի օգտին, հիշո՞ւմ եք: Այդպես էլ չքվեարկեց, բայց այսօր ընդդիմադիր լինելով` թասն առել է ձեռը և նկարվում է մի մարդու հետ (գենաց էլ կլինեն խմած), որոնց ամբողջ օրը կապիտուլյանտ են անվանում։
Հետևությունները թողնում եմ Ձեզ։
Այս պահից սկսած` այս մարդը ինձ համար ավելի մեծ կապիտուլյանտ է և անսկզբունք «ընդդիմադիր»:
Այսօր գինու ցուցահանդես է եղել` չասե'ք, թե հին նկար է, եղավ:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ»։
Արթուր Արամյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր