Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով       Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում    

31 օգոս 2021 14:44

«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում

Ադրբեջանցիները շարունակում են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում հրդեհել խոտածածկ տարածքները։ Այս պահին հրդեհի օջախներ կան Սոթքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Չի բացառվում, որ նոր տարածքներում էլ նոր օջախներ լինեն։ Ադրբեջանցիները դիտավորյալ «սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում, որն ընկնում է ու հրդեհ է առաջացնում»,- ասաց նա։ 

Հրշեջները, գյուղի որոշ բնակիչներ երեկ բարձրացել են հարակից սարերը և մարել Գեղամասար համայնքի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերի տարածքներում բռնկված օջախները, բայց այսօր Սոթքում նոր օջախներ են առաջացել։ 
Ավետյանն ասում է` մեծ խնդիր է առաջանում հատկապես այն տարածքներում, որտեղ հրշեջ-փրկարարների մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Նման դեպքերում գյուղացիներն են փորձում մարել հրդեհները։

Համայնքապետի խոսքով` Հայաստանի սուվերեն տարածքն ապօրինաբար զավթած ադրբեջանցիները հրդեհում են հայկական տարածքներն ու նայում, թե ինչ վնասներ կարող է տալ կրակը` միաժամանակ փորձելով մարդկանց մեջ խուճապ առաջացնել։ 

«Մարդկանց տրամադրությունները շատ վատ են։ Առանց այդ էլ այսքան խնդիրներից հետո հիմա էլ սա գումարվեց, լավ տրամադրություն չի կարող լինել»,- նշեց Ավետյանը։

Նրա խոսքով` չի բացառվում, որ կրակը գյուղի տարածք հասնի, բայց նման դեպքում հրշեջ-մեքենաները կարող են  հրդեհները մարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր