Տեսանյութ.14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար.

Նրա խոսքով՝ փոխգնդապետ Արսեն Ղազարյանն այն անձն է, ով իր ստորաբաժանման հետ դիմագրավել է թշնամուն Ջաբրայիլում (Ջրական), այն վայրում, որը համարվում էր մսաղաց, որտեղ անգամ մեր ստորաբաժանումներից շատերը մի քանի ժամ դիմանալ չէին կարողանում առանց կորուստների։
«Հիմա այս մարդուն մեղադրանք են առաջադրում, թե հրաժարվել է զենք գործադրել և լքել մարտական դիրքերը, կամ չի կատարել հրամանը»,- նշել է փաստաբանը ու ներկայացրել, թե ինչպես է Արսեն Ղազարյանն ու իր ստորաբաժանումը հայտնվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում, ովքեր են ուղարկել նրանց այնտեղ, ինչ էին անում, և ինչպես ամենաօրհասական պահին «հանկարծ» կորավ կապը վերադասի հետ ու մնացին առանց օգնող ուժերի։
Մանրամասները՝ տեսանյութում։