Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան    

01 սեպ 2021 14:53

Բայդենը կոչ է արել Աֆղանստանից անցնել Ռուսաստանին և Չինաստանին

Միացյալ Նահանգները Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պետք է կենտրոնանա նոր մարտահրավերների վրա, որոնք ներկայացնում են Չինաստանը եւ Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգին ուղղված իր հեռուստաուղերձում։

«Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, գործ ունենք Ռուսաստանի կողմից մի քանի ճակատներով մարտահրավերների հետ, բախվում ենք կիբերհարձակումների և միջուկային զենքի տարածման հետ։  Մենք պետք է մրցունակ լինենք, որպեսզի պատասխանենք այդ մարտահրավերներին», - ասել է Բայդենը ։

Ամերիկացի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն ունակ է այդ խնդրի կատարումը համատեղել ահաբեկչության դեմ պայքարի հետ ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր