Նկատում ենք հիվանդության երիտասարդացում.Կորոնավիրուսով վարակված 18-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է. Վարակված երիտասարդներից մեկն էլ մահացել է

«Նկատում ենք հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ։ Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք և առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք, և ամեն մեկն իր հանրային պատասխանատվության մասը կրելով՝ նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք»,-ասաց նախարարը։
Այս պահին մոտ 1600 մահճակալ ունենք ծավալված, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։
«Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։