«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

02 սեպ 2021 16:40

Որ մեր ձեռքին ճար լիներ, հենց հիմա ձեր հարցը կլուծեինք. Քերոբյանը՝ տեղահանվածներին

Կառավարության շենքի մոտ պատերազմից հետո տեղահանված և իրենց բնակության վայրը կորցրած քաշաթաղցիները բողոքի ակցիա էին իրականացնում։ Պետությունից պահանջում են ապահովել բնակարաններով։ Վերջիններս նշեցին, որ կեցության վայր տեղահանվածները չունեն։


Ակցիայի ընթացքում քաշաթաղցիներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և լսեց նրանց պահանջները։ Նրան ներկայացրեցին, որ բնակվում են որտեղ հնարավոր է։ Տեղահանվածները բարձրաձայնեցին, որ անհրաժեշտ է 68 000 դրամ սոցիալական օգնություն հատկացնել 63 տարեկան տղամարդկանց, որոնք Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունեն։


Քերոբյանը ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենց խնդիրներով առաջնային զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նշեց, որ այս հարցով նոր լուծում է նախատեսվում։ Քերոբյանը հայտնեց, որ կկապվի գործընկերոջ՝ Նարեկ Մկրտչյանի հետ։


«Դուք մեր ոնց որ քույր, եղբայրներն ենք, ես ամբողջությամբ կարեկցում եմ, բայց ամենաճիշտն է, որ իմ գործընկերը ձեր հետ հանդիպի։ Ինքը սրտացավ, կարեկից մարդ է, խոստանում եմ, որ ինքը ձեր հետ կհանդիպի»,-ասաց Քերոբյանը։


Տեղահանվածները առաջարկում էին առանձին հանդիպում ունենալ նաև Քերոբյանի հետ, որպեսզի ներգրավվեն գյուղատնտեսական ծրագրերում, բայց նախարարը նշեց, որ գործընկերներից մեկին կխնդրի հանդիպում ունենալ, քանի որ ինքը աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ ունի, աշխատում է 8-ից 12-ը։


Նախարարը լրագրողներին ասաց, որ տեղյակ է տնավեր անձանց թվերի մասին, սակայն դրանք չհնչեցրեց։ Նշեց, որ անպես չէ, որ կառավարության հնարավորությունները անսահման են, սակայն այնպես չէ, որ չեն կարող լուծումներ տալ։ Հարցին՝ անցել է մեկ տարի, ի՞նչ են արել, Քերոբյանը նշեց, որ մեծ մասշատբի ներդրումներ է արվել։


«Այնպես չէ, որ կառավարությունը ոչինչ չի անում։ Որ թվերը դնում, իրար գումարում ես, շատ մեծ գումար է ստացվում։ Կառավարությունն ունի ինչ-որ քանակի գումար, որը հավաքում է հարկերից և սահմանափակված է այդ փողերը ծախսելու հարցում։ Ինքը պիտի որոշի՝ որքան տա ուսուցչին, գիտնականին»,-քաշաթաղցիներին ասաց Էկոնոմիկայի նախարարը։


«Որ մեր ձեռքին ճար լիներ, անսահման հնարավորություն ունենայինք, մի վայրկյան չէինք ուզենա, որ դուք այստեղ կանգնեիք, հենց հիմա ձեր հարցը կլուծեինք», - հավելեց նա, նշելով, որ շատ հարցեր կան լուծելու ոչ ոչ շատ միջոցներ։


Բնակիչները պատմում էին, որ վարկեր էին վերցրել՝ իրենց բնակարանները կառուցելու համար, հիմա դատական պրոցեսների մեջ են։ Պնդում են՝ աշխատել ու արարել են, թողել են իրենց աշխատածը թուրքին ու հեռացել։ Նախարարը նշեց, որ որքանով տեղյակ է, այդ հարցով ևս նախագծեր են մշակվում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր